Փաստաբան Սոս Հակոբյանը հայտնում է.
«Անկասկած է, որ Խաչիկ Գալստյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում... ռեժիմի բոլոր այլախոհներին պատժելու և վարկաբեկելու սցենարի շրջանակներում:
Վերջինիս հետ կապված կալանքի քննության մասին տվյալները կհրապարակենք տեղեկացվելուն պես...»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ փաստաբանը MediaHub-ի հետ զրույցում հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում պատրաստվել են նյութեր, ինչի հիման վրա էլ իրականացվել է խուզարկությունը։ Այս պահին Խաչիկ Գալստյանը ձերբակալված է, նրա նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել:
Ավելի վաղ էլ գրել էինք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իրեն անհայտ պատճառով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար՝ Խաչիկ Գալստյանի բնակարանը։

Русский