Իրանը պակիստանցի միջնորդի միջոցով 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել ամերիկյան առաջարկին՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ. հայտնում է Tasnim-ը։
Մինչ ԱՄՆ-ը առաջարկել է երկամսյա հրադադար, Թեհրանը պնդում է, որ հակամարտությունը պետք է ամբողջությամբ ավարտվի 30 օրվա ընթացքում՝ մերժելով ժամանակավոր միջոցները, հաղորդում է իրանական գործակալությունը։
Իրանի առաջարկը ներառում է՝
▪️անվտանգության երաշխիքներ ապագա հարձակումներից պաշտպանվելու համար
▪️ԱՄՆ ուժերի դուրսբերում հարակից տարածքներից
▪️ծովային սահմանափակումների վերացում
▪️սառեցված իրանական միջոցների ապասառեցում
▪️փոխհատուցումների վճարում
▪️պատժամիջոցների չեղարկում
▪️ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում
▪️նաև Հորմուզի նեղուցի համար նոր կանոնների սահմանում։

Русский