Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կանադայում դպրոցի վրա հարձակվածը տրանuգենդեր է եղել․ մինչ այդ uպանել է իր մորն ու եղբորը

Blog Image

Կանադայում դպրոցի վրա հարձակված 18-ամյա անձը տրանսգենդեր է եղել, գրել են ԶԼՄ-ները։

Հարձակվողը՝ 18-ամյա Ջեսի Վան Ռութսելարը, օգտագործել է իր մոր անունը՝ Ջեսի Սթրենգ։ Նա սկսել է իրեն կին համարել 12 տարեկանից։ Ոստիկանությունը հայտնել է Վան Ռութսելարի տանը բազմաթիվ զանգերի մասին՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների բողոքներով։

Երիտասարդը նախորդ օրը կրակ էր բացել Բրիտանական Կոլումբիայի Թամբլեր Ռիջ միջնակարգ դպրոցի գրադարանում։ Զոհվել է առնվազն ութ մարդ, այդ թվում՝ ուսուցիչ և հինգ աշակերտ։ Ռութսելարը հարձակումից հետո ինքնասպան է եղել։ Հարձակումից առաջ, ըստ տեղեկությունների, նա սպանել է իր մորը և եղբորը։

Զեկույցում կասկածյալը նկարագրվել է որպես շագանակագույն մազերով, զգեստով կին։

Send