Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Պոլկովնիկի մոտ» ռեստորանի դիմաց մեքենաներ են բախվել, 1 հոգի վրաերթի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan

Blog Image

Դեկտեմբերի 29-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Պոլկովնիկի մոտ» ռեստորանի դիմաց, 28-ամյա Օնիկ Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով 1 հոգի ենթարկվել է վրաերթի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send