Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում պնևմատիկ ատրճանակից կրակել են դաջվածքներ անող տղամարդու աչքին․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել

Blog Image

ՆԳՆ-ում տեղեկություններ են ստացվել, որ 2 օր առաջ Գյումրի քաղաքում կրակոց է հնչել և կա վիրավոր, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
 
Պարզվել է, որ կրակոցը հնչել է Գյումրու Մուշ թաղամասում, որտեղից էլ 43-ամյա Արման Խ․-ն «աջ աչքի հրազենային վնասվածքով» տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորն իրենց ասել է, թե չի հիշում որտեղ և ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։

Ըստ Շամշյանի՝ արդեն պարզվել է նաև կասկածյալի ինքնությունը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «սպանության փորձի» հատկանիշներով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Գյումրիում հայտնի դաջվածքներ անող է, իսկ կրակոցը արձակվել է պնևմատիկ ատրճանակից։

Send