Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

է՛լ ավելի աբսուրդային եմ համարում մեղադրանքը․ Արմեն Աշոտյանի պաշտպան

Blog Image

Հակակոռուպցիոն դատարանում Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքի երկարաձգման հարցն է քննվում։ Մինչ նիստի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում պաշտպան  Ռուբեն Մելիքյանը  նախ ընդգծեց, որ  քննչական խմբի կողմից արգելվել է շատ մանրամասներ հայտնել։

«Կարող եմ ընդամենը գնահատական տալ, որ  է՛լ ավելի աբսուրդային եմ համարում մեղադրանքը, քան նույնիսկ առաջինը, որը ծայրահեղ աբսուրդային էր»,- ասաց նա։ 

Մելիքյանը այս ամենում բացառապես քաղաքական ենթատեքստ է տեսնու։

«Արմեն Աշոտյանի գործունեությունը սահմանափակել է, որովհետև իրավական որևէ հիմնավորում չկա։ Բոլորիս աչքի առջև եղել է հրապարակային գործընթաց։ Արմեն Աշոտյանի նկատմամբ երկար ժամանակ կիրառված է եղել այլընտրանքային խափանման միջոց, որևէ խախտում արձանագրված չի եղել։ Պրոբացիայի ծառայությունը բավական լուրջ ուսումնասիրություն էր գործադրում տնային կալանքի ժամանակ, օրինակ, բավական հաճախ այցելում են, ես երկու անգամ ինքս ներկա եմ եղել։ 

Այսինքն՝ նա վստահ են, որ Արմեն Աշոտյանը, ուղղակի, որևէ խախտելու ռեզոն չունի և չի էլ պատրաստվում խախտել, նորից ասեմ, քաղաքական է, բացառապես»,- ավելացրեց Մելիքյանը։

Պաշտպանի խոսքով՝ պատրաստվում են լրջորեն խոսել նաև հիմնավոր կասկածի մասին։

«Մենք կարծում ենք, որ ադ արարքը ուղղակի հանցավոր չէ»,-ասաց Մելիքյանը։

Send