Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Իրանի հետ առևտրի համար 25 տոկոս տարիֆի նշանակման պшտժամիջոցը, ցույց է տալիս, որ Սպիտակ տանը չեն հավատում, որ ռшզմական հшրվածի դեպքում Իրանում տեղի կունենա իշխանափոխություն․ Ոսկանյան

Blog Image

 

Ոչ ոք չի կարող պնդել, թե ինչ որոշում կընդունի ԱՄՆ նախագահ Թրամփը՝ Իրանի հետ բանակցելո՞ւ, թե՞ ռազմական հարված հասցնելու։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սակայն Իրանի հետ առևտրի համար 25 տոկոս տարիֆի նշանակման նոր պատժամիջոցը, ցույց է տալիս, որ Սպիտակ տանն առնվազն չեն հավատում, որ նույնիսկ ռազմական հարվածի դեպքում Իրանում տեղի կունենա իշխանափոխություն։

 

Հակառակ պարագայում անիմաստ է թվում, նոր պատժամիջոցի կիրառումը։ Սա կողմնակի ցուցիչ է, որ կամ հարված չի լինի և առաջնայնությունը կտրվի բանակցությանը, կամ հարվածը կլինի խորհրդանշական։ Կրկնեմ սակայն, որ այս ամենը ենթադրություն է, և ոչ ոք, բացի Թրամփից ու նրա մերձավոր կառավարական թիմից, չի կարող հստակ պնդել, թե ինչ է լինելու»,-գրել է նա։

Send