Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բախվել են «Opel Astra»-ն և «Ford Transit-ը. վիրավոր կա

Blog Image

Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Արման Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 23-ամյա Մերուժան Մ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Արման Մ․-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send