Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մեծ Բրիտանիան պլանավորում է վաճառել կալանված «Smyrtos» տանկերից մոտ 100,000 տոննա նավթ․ «The Telegraph»

Blog Image

Բրիտանական իշխանությունները պլանավորում են վաճառել հունիսի 14-ին Լա Մանշում կալանված «Smyrtos» տանկերից մոտ 100,000 տոննա նավթ, հաղորդել է «The Telegraph»-ը՝ հղում անելով պաշտոնյաներին։

Տանկերը կապված է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ։

Միացյալ Թագավորության իշխանությունները կարծում են, որ նավի վրա եղած նավթն այժմ օրինականորեն պատկանում է իրենց, ինչը նրանց իրավունք է տալիս այն օգտագործել իրենց հայեցողությամբ։ Այս բեռի շուկայական արժեքը գնահատվում է մոտավորապես 35 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 3.4 միլիարդ ռուբլի կամ ավելի քան 46 միլիոն դոլար )։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է վաճառքից ստացված հասույթն օգտագործելու մի քանի տարբերակ։ Դրանք ներառում են միջոցները անմիջապես Ուկրաինային փոխանցելը կամ Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական տեխնիկայի գնումը։ Քննարկվում է նաև ներքին նավթի վերամշակման հնարավորությունը էներգամատակարարման համար, սակայն վառելիքը ընկերություններին փոխանցելու իրավական մեխանիզմները դեռևս չեն հաստատվել: Հրատարակության աղբյուրների համաձայն, ծրագիրը քննարկման վաղ փուլում է, և դեռևս որևէ կոնկրետ որոշում չի կայացվել։

«Smyrtos» լցանավը կալանվել է Լա Մանշում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հրամանով: Նավի կապիտանին, ով Հնդկաստանի քաղաքացի է, մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները խախտելու համար: Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ լցանավի վրա ՌԴ քաղաքացիներ չեն եղել:

Send