Ամերիկյան դատարանը չեղյալ է հայտարարել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 75 երկրների քաղաքացիների նկատմամբ կիրառված վիզային սահմանափակումները, հայտնել է Reuters-ը։
Մանհեթենի դաշնային դատավոր Ջենիթ Վարգասը որոշել է, որ Թրամփի վարչակազմի կողմից 75 երկրների քաղաքացիների համար ներգաղթային վիզաների հունվարյան կասեցումը անօրինական է։
Ըստ դատավարի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գերազանցել է իր լիազորությունները, և որ որոշումը հակասում է ԱՄՆ ներգաղթային օրենսդրությանը։
Սահմանափակումները վերաբերել են Բրազիլիայի, Կոլումբիայի, Ուրուգվայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ալբանիայի, Պակիստանի և Բանգլադեշի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Կարիբյան ավազանի մի շարք երկրների քաղաքացիներին։
Պետդեպարտամենտը նախկինում հայտարարել էր, որ այդ երկրների քաղաքացիները, ենթադրաբար, ավելի մեծ ռիսկ ունեն կախվածության մեջ ընկնելու ԱՄՆ կառավարության ռեսուրսներից։ Դատարանի որոշումը կայացվել է մարդու իրավունքների կազմակերպությունների, վիզայի դիմորդների և ազգականների տեղափոխումը հովանավորող ԱՄՆ քաղաքացիների կողմից ներկայացված դատական հայցից հետո։

Русский