Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պատերազմի մասշտաբները մեծանում են․ Մերձավոր Արևելքը` վտանգի մեջ

Blog Image

«Գիշերային օդային հարվածների հետևանքով Իսրայելը դիտավորյալ կերպով, անօդաչու թռչող սարքի միջոցով, թիրախավորել է Հարավային Լիբանանից տեղահանվածներով վարձակալված չորսհարկանի շենք, ինչպես նաև մեկ այլ վայրում գտնվող՝ գաղթականներով բնակեցված ևս մեկ շենք»,– MediaHub-ին հայտնում է բեյրութաբնակ Նազարեթ Բերբերյանը։ 

Նրա խոսքով՝ զոհերի թիվը առայժմ անհայտ է, սակայն նախնական տեղեկությունների համաձայն՝ այն քիչ չէ․ զոհերի թվում կան երեխաներ, կանայք և տարեցներ։

Թե ինչու է Իսրայելը շարունակում  նման անմարդկային և դաժան թիրախավորումներ իրականացնել, ըստ մեր զրուցակցի, նպատակը պարզ է՝ կոտրել և հուսահատեցնել «Հըզբոլլահի» սոցիալական հենարանը կազմող հասարակությանը, որը մեծամասամբ պատկանում է շիա համայնքին, և խաթարել նրանց դիմադրության կամքը։

Իրանի Իսլամական Հանրապետությանը զուգահեռ, այս պահին հրետակոծության են ենթարկվում Լիբանանի հարավային շրջանները։ 

«Գերտերությունների ղեկավարները և բոլոր նրանք, ովքեր ոտնահարում են իրավազրկված ժողովուրդների իրավունքները, իմ գնահատմամբ, պետք է ենթարկվեն նոր Նյուրնբերգյան միջազգային արդարադատության։ Սա՞ է ձեր խոստացած խաղաղության դարաշրջանը»,– հարցադրում է անում մեր զրուցակիցը։

Աշխարհը վտանգված է․ այն կրում է պատերազմների ծանր բեռը և սահում դեպի նոր բախումներ՝ տարբեր տարածաշրջաններում և տարբեր ուղղություններով։

Send