Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ՄԹ-ն Թրամփին չի տա հասանելիություն բրիտանական բազաներին՝ իրանական կամուրջներին հարվածելու համար․ «The iPaper»

Blog Image

Միացյալ Թագավորությունը կմերժի Իրանի կամուրջների կամ էլեկտրակայանների վրա հարձակվելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ բրիտանական բազաներն օգտագործելու դիմումները, գրել է «The iPaper»-ը։

Բրիտանացի պաշտոնյաներն ասել են, որ այդ օբյեկտները քաղաքացիական ենթակառուցվածքներ են և կարող են նման հարձակումները վերածել պոտենցիալ պատերազմական հանցագործության, ուստի թույլտվություն չի տրամադրվի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ Վաշինգտոնն այսօրվանից հարվածներ կհասցնի հիշյալ ենթակառուցվածքներին, եթե Թեհրանը Հորմուզի նեղուցը չբացի։

Send