Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատասխանել է Հորդանանին իրանական հարձակումների թեմայով։
Ավելի վաղ Հորդանանի աԱԳ նախարար Այման Սաֆադին հայտարարել էր. «Իրանը հարձակվել է Հորդանանի և տարածաշրջանի այլ երկրների վրա պատերազմի սկսվելուց երկու ժամ անց, ինչը նշանակում է, որ նրա հարձակումը արձագանք չէր»։
Ի պատասխան Արաղչին գրել է. «Հորդանանի ԱԳ նախարարի կարծիքով որքա՞ն ժամանակ Իրանը պետք է սպասի նախքան պատասխան տալը ագրեսորին, որը չի հարգում ո՛չ արաբական, ո՛չ էլ իրանական ինքնիշխանությունը։ Եվ մի՞թե նա իսկապես չգիտի, որ արաբական օդային տարածքը, տարածքը և ջրերը օգտագործվել են ամերիկյան առաջին հարձակումների ժամանակ, որոնց արդյունքում զոհվել են անմեղ իրանցիներ»։

Русский