Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում, Իշխող ՔՊ 20 հոգանոց վարչությունից 5-ը կին են, իսկ 15-ից 8-ը չեն ծառայել. Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հունվարի 13-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց «Հորդորել եմ և կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից Պաշտպանության նախարարության համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ… Սա հանրային պրոբլեմ է, սա իմ պրոբլեմը չի, սա ձեր պրոբլեմն է, զանգվածային լրատվության, հարգելի մասնակիցներ և լրատվամիջոցներ, խնդրում եմ, այս հարցում մեզ օգնեք»,- նշեց Պապիկյանը՝ հորդորելով խնդիրը համարել ազգային անվտանգության մակարդակի։

Հենց ազգային անվտանգության տեսանկյունից Պապիկյանի այս հայտարարության ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը՝ վարչության 20 հոգանոց կազմը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարչության 20 անդամներից 5-ը կանայք են, իսկ 15 տղամարդկանցից 8-ը չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։

Բանակում չծառայածների թվում են՝

• Նիկոլ Փաշինյանը,

• էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,

• ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,

• վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը,

• «Լիդիան Արմենիայում» կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը,

• Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը,

• ՀՀ Արգտործնախարար Արարատ Միրզոյանը,

• ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Ստացվում է պարադոքս․ իշխանության քաղաքական վերնախավը, որը պետք է օրինակ ծառայի, լուրջ խնդիրներ է ստեղծում պատասխանատվության և ազգային անվտանգության հարցերում, քանի որ մեծ մասը չեն անցել զինվորական ծառայություն։ Ուստի Սուրեն Պապիկյանը իր ենթականերին ազատելուց հետո պետք է նաև Կուսակցության վերնախավին պարտադրի հրաժարականներ ներկայացնել՝ հայրենիքի հանդեպ անպատասխանատու պահվածք դրսևորելու և բանակից փախչելու համար»։

 

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հերթական քպական «կարկառունը», «Մեր ձևով» շարժումից ջղաձգումների մեջ ընկած, որոշել է հաշվել Կարապետյաննների մեկ օրվա ծախսն ու ինչ-որ թվեր է հրապարակ նետել: Դժվար է ասել, թե ինչպես են հաշվել, ինչ մեթոդաբանությամբ, բայց դա նույնիսկ կարևոր չէ:

Կարևորագույնը պրիմիտիվագույն մանիպուլ յացիայի «մեթոդն» է, թե «Կարապետյանի գերդաստանի օրվա սովորական ծախսը» քանի անգամ է ավելի «հեռվաշենցի Վարսիկ տատիկի մեկ տարվա ծախսից»: Հա, մեկ էլ, որ եթե Կարապետյանները մի օր չնախաճաշեն, այդ երևակայական «Վարսիկ տատիկը» անհամեմատ լավ կապրի:

Սա ասվում է Կարապետյանների մասին, որ իրենց ունեցվածքը բիզնես գործունեությամբ են վաստակել: Ըստ որում, մշտապես իրենց միջոցներուվ (առավելապես դրսում աշխատած) իրականացրել են խոշոր բարեգործական ծրագրեր: Միայն Արցախում, որը ՔՊ-ն ու Փաշինյանը հանձնեցին թշնամուն, Կարապետյանները ահռելի բարեգործական ծրագրեր էին իրականացրել: Էլ չենք խոսում Հայաստանի մասին: Ու «հեռվաշենցի Վարսիկ տատիկներին» երբեք չէին մոռանում:

Հիմա թե ինչ նախաճաշ են անում կամ չեն անում, իրենց օրինական ունեցած միջոցներով են անում: Իսկ ՔՊ կարկառուններն ի՞նչ միջոցներով են ոչ միայն ճոխ «նախաճաշում», այլև օրավուր հարստանում: Ճիշտ է՝ պետության, պետբյուջեի, մեր՝ հարկատուներիս հաշվին: Իսկ հետաքրքիր է, եթե այդ նույն պաշտոնյաները մի քիչ պակաս պարգևավճար ստանան (դե, ասենք, ոչ թե 6-7 միլիոն դրամ, այլ գոնե 600-700 հազար), բյուջեի հաշվին մի քիչ պակաս ֆռֆռան «աշխարհեաշխարհ», ինչքանո՞վ կլավանա «հեռվաշենցի Վարսիկ տատիկների» ու «հարևան Պողոսների» կյանքը: Ինչքա՞ն կլավանար նրանց կյանքը, եթե իշխանությունների ապաշնորհության պատճառով այս աստիճան գնաճ չլիներ, եթե 10 կամ 20 հազար դրամով կենսաթոշակ բարձրացնելը անիմաստ չհամարվեր (դե, կենսաթոշակառուի ինչի՞ն է դա պետք, կարևորը՝ քպականները լավ ապրեն), եթե... Եթե, մի խոսքով, իշխանության ղեկին այսօրվա իշխող քաղաքական ուժը չլիներ...

 

 

 «Հրապարակ»․ թերթը գրում է․ 

ՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է։ Պատգամավորության թեկնածու առաջադրված եւ վարչության կողմից գրանցվածներն օրնիբուն հանդիպումներ են ունենում տարածքային կառույցների ղեկավար կազմի հետ, քանի որ փետրվարի վերջին նախատեսվում է արտահերթ համաժողով անցկացնել, որի ընթացքում մոտ հազար պատվիրակների ընտրությամբ էլ կձեւավորվի նախընտրական ցուցակը։

Իհարկե, առաջին հիսուն հոգուց հետո Փաշինյանը որոշ խմբագրումներ կանի եւ «արժանավորներին» վերին հորիզոնականներում կգրի։

ՔՊ-ում, սակայն, այս անգամ էլ կարծում են, որ Փաշինյանը որոշ կուսակիցների հարցում կուղղորդի տարածքային կառույցներին, որ նրանք բարձր հորիզոնականներում հայտնվեն եւ բարձր պաշտոնների նշանակվեն։

 

Send