Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին։
Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի օրինական և արդարացված մտահոգությունները պետք է լուծվեն։
Արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան կանի ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, և կողմերի կողմից ցուցաբերված քաղաքական կամքը տարածաշրջանի համար բացել է հստակ հնարավորությունների պատուհան։
Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ համակարգված։ Նա նաև ասել է, որ վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։

Русский