Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք․ ինչ է հայտնաբերվել Արցախի պողոտայում (տեսանյութ)

Blog Image

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ենթակա ստորաբաժանումների բացատրական համատեղ աշխատանքի հերթական արդյունքը մարտի 13-ին էր։

112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ զենք-զինամթերք է թողնում Արցախի պողոտայի 3-րդ նրբանցքում։ Մեկնած իրավապահները նշված տեղում հայտնաբերեցին 15 ինքնաձիգ, մեկ ինքնաշեն ինքնաձիգ, մարտական վեց ատրճանակ, գնդացիր, յոթ պահեստատուփ, երեք նռնակ և տարբեր տրամաչափի 609 փամփուշտ։

Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ նպաստելով հանրային անվտանգության ապահովմանը, նաև ազատվելով քրեական պատասխանատվությունից։

ՆԳՆ ոստիկանություն

Տեսանյութն այստեղ

Send