Ռուսական և չինական մոտ 10 ռազմական ինքնաթիռներ կարճ ժամանակով մտել է Հարավային Կորեայի օդային պաշտպանության նույնականացման գոտի՝ դրա արևելյան և հարավային ջրերի վրայով, հաղորդել է Yonhap-ը՝ հղում անելով Շտաբների պետերի միացյալ կոմիտեին:
Գործակալությունն ընդգծել է, որ ինքնաթիռները չեն խախտել Հարավային Կորեայի օդային տարածքը և հայտնաբերվել են օդային պաշտպանության գոտի մտնելուց առաջ։ Հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու համար զինվորականները ուղարկել են կործանիչներ։
Գործակալությունը հայտնել է, որ Հարավային Կորեայի պաշտպանության նույնականացման գոտին տարածքային օդային տարածք չէ, այլ նախատեսված է օտարերկրյա ինքնաթիռներին ինքնությունը հաստատելու համար՝ պատահական բախումներից խուսափելու նպատակով։ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի խոսնակը հայտնել է, որ ինքնաթիռները հավանաբար մտել են օդային պաշտպանության գոտի երկու երկրների միջև համատեղ ավիացիոն վարժանքների ժամանակ։

Русский