Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Մակունցներ ու «վարչաբենդում» պարածներ. Նիկոլի «սև» ու «սպիտակ» ցուցակները

ՔՊ-ն փրայմերիզ արեց, թրենդային դարձրեց թեկնածուների նախնական ընտրությունը և վարկանիշի ստուգումը, միաժամանակ հանրության տրամադրությունն ու վերաբերմունքը ստուգեց՝ իշխանական ուժն առաջվա պես էյֆորիա առաջացնո՞ւմ է, ինչպես իրենք են իրենց էյֆորիկ համարում։

Ներկուսակցական ընտրությունը ոչ թե դասական փրայմերիզ է, այլ դրա իմիտացիա. նշում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ 

Նրա գնահատմամբ՝ առնվազն միամտություն է մտածել, որ դասական կանոններով դեմոկրատական փրայմերիզ է հնարավոր մի երկրում, որտեղ կան քաղաքական բանտարկյալներ, և վարչապետն իմպերատիվ տոնով պնդում է, թե ում չենք տեսնելու քաղաքական դաշտում հունիսի 8-ին:

«Հիմա ՔՊ-ն այնպիսի վիճակում է, որ եթե ընտրությունները չկեղծվեն, իրենք հաջորդ խորհրդարանում շատ համեստ ներկայություն պիտի ունենան»,- վստահ է քաղաքագետը։

Փրայմերիզը նաև հոգեբանական ազդեցության գործիք է հանրության վրա՝ իբր ընտրությունների ելքը որոշված է։ Պատահական չէր, որ փրայմերիզից հետո ՔՊ-ականները սկսեցին հունիսի 7-ի համար քվեներ խնդրել հանրությունից, թե մեզ ձայն տվեք, որ նույն ոգով շարունակենք ծառայել ձեզ ու մեր պետությանը։ 

Ի դեպ, ՔՊ-ի ցուցակը փրայմերիզի արդյունքում փոխվել է։ Իշխանությունն իր ներսում էլ բարդ խնդիրներ ունի։ Կան ցուցակի առաջին շարքերում և  «սև ցուցակում» հայտնվածներ։

Շրջանառվում է, որ ԱԺ նախագահի պաշտոնում նշանակվելու է ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան, Փաշինյանի անգլերենի նախկին ուսուցչուհի, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը։ 

ՔՊ-ի ներկուսակցական քվերակության առաջին փուլն ավարտված է։ Ընտրություններին 3-4 ամիս դեռ կա, առաջիկայում ազգովի ներկուսակցական քաշքշոցների ու դերաբաշխումների ականատեսն ենք լինելու։

Send