Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Թուրքիայի և Սիրիայի հետախուզությունները ձերբակալել են «Իսլամական պետության» 10 անդամի

Blog Image

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունն ու սիրիական հետախուզությունը Սիրիայում համատեղ գործողությամբ ձերբակալել են ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության՝ Ինտերպոլի կարմիր ծանուցագրերով հետախուզվող 10 անդամի։

Ձերբակալվածները բերվել են Թուրքիա՝ քրեական հետապնդման համար։

Նրանցից առնվազն մեկը կապված է 2015 թվականին Անկարայի երկաթուղային կայարանի ռմբակոծության հետ, որի հետևանքով զոհվել է 103 մարդ։

 

Send