ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ լավ զրույց» է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ Գրենլանդիայի վերաբերյալ, այս մասին հայտնել է հենց ինքը «Truth Social» սոցիալական ցանցում։
«Ինչպես ես բոլորին հստակեցրել եմ... Գրենլանդիան ունի գերակա նշանակություն ազգային ու համաշխարհային անվտանգության համար։ Պարզապես հետդարձի ճանապարհ չկա. բոլորը համաձայն են դրա հետ», - գրել է նա։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Դավոսում մի քանի հանդիպումներ կանցկացնի Դանիայի թագավորությանը պատկանող կղզու ճակատագրի վերաբերյալ։

Русский