Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ

Blog Image

Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Իսկ իրականում, Ալիևի երեկվա ելույթը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու անթաքույց տեքստերը, ոչ միայն հակասում են խաղաղության մասին խոսույթներին, այլ նաև հակասում են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի տեքստին, որտեղ հստակ կետ կա, որ կողմերը իրավունք չունեն միջամտել միմյանց ներքին գործերին։

Փաստացի Ադրբեջանն է այսօր որոշում, թե Հայաստանը ինչպիսի սահմանադրություն պետք է ունենա, պետք է ունենա ատոմակայան, թե ոչ, և իրեն թույլ է տալիս անթաքույց արտահայտել այդ ամենը։ Իսկ իրականում խաղաղության անվան ներքո տեղի է ունենում Հայաստանի «ֆինլանդիզացիայի» գործընթաց, և եթե ժամանակին Ֆինլանդիան, ելնելով իրավիճակից, ենթարկվում էր բավականին ազդեցիկ Խորհրդային Միության թելադրած պայմաններին, այժմ Հայաստանի կառավարությունը համաձայնվել է Հայաստանը դարձնել Ադրբեջանի պայմաններին ենթարկվող երկիր։ Ու, ցավոք սրտի, դա տեղի է ունենում արտաքին տարբեր դերակատարների հավանության ներքո, քանի որ Հայաստանը ինքը որոշում է կայացրել չպայքարել, չդիմադրել, քայլեր չձեռնարկել սեփական ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության համար։

Մատուցվողը ոչ թե խաղաղություն է, այլ Ադրբեջանի երազանքների ցուցակի կատարման գործընթաց, ինչը փաստացի այսօր իրականացնում է ՀՀ-ում իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են իրականացրել Հայաստանի տարածքում և որոշել էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման հնարավոր վայրերը:

Send