Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

«Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1։1 հաշվով մարտական ոչ-ոքի գրանցեց «Նոայի» հետ

Blog Image

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1։1 հաշվով մարտական ոչ-ոքի գրանցեց «Նոայի» հետ։

Հանդիպման հաշիվը բացվեց խաղավարտին մոտ. 80-րդ րոպեին Կարեն Նալբանդյանի անհատական անցումից և արդյունավետ փոխանցումից հետո դաշտի տերերին առաջ մղեց Մոմո Տուրեն։

Սակայն հյուրերին հաջողվեց խուսափել պարտությունից. հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Իմրան Ուլադ Օմարը դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը։

Այս ոչ-ոքիով ընդհատվեց Հայաստանի առաջնությունում «Նոայի»՝ վեց խաղից բաղկացած հաղթական և անառիկ դարպասով շարքը։

Send