Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Արևմուտքի կողմից բարձրացված անվստահության պատը և ԱՄՆ-ի ագահությունը խոչընդոտում են բանակցությունների առաջընթացին․ Իրանի նախագահ

Blog Image

Արևմուտքի կողմից բարձրացված անվստահության պատը և ԱՄՆ-ի ագահությունը խոչընդոտում են բանակցությունների առաջընթացին, հայտարարել է Իրանի նախագահ մասուդ Պեզեշկիանը։

Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է աշխարհի հետ երկխոսության միջազգային իրավունքի շրջանակներում և հարգելով Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից ուրվագծված «կարմիր գծերը»։

«Արևմուտքի կողմից բարձրացված անվստահության պատը և Ամերիկայի Միացյալ Նահանգների ագահությունը խոչընդոտում են բանակցությունների առաջընթացին։ Իրանը երբեք չի խոնարհվի անարդարության առջև», - ասել է Պեզեշկիանը Իսլամական հեղափոխության 47-ամյակին նվիրված արարողությանը ելույթ ունենալիս։

Send