Սաուդյան Արաբիայի Թագավորությունում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովի (GLMC) շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Ֆիլիպինների, Սերբիայի, Լատվիայի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող նախարարների հետ։ Այս մասին հայտնել են ԱՍՀ նախարարությունից:
Սերբիայի աշխատանքի, զբաղվածության և սոցիալական հարցերի նախարար Միլիցա Ջուրջևիչ Ստամենկովսկու հետ հանդիպման շրջանակում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև ժողովրդագրության ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները․ դիտարկվել է ոլորտային հուշագրի ստորագրման հնարավորությունը։
Լատվիայի սոցիալական ապահովության նախարար Ռեյնիս Ուզուլնիեկսի հետ հանդիպման շրջանակում քննարկվել է Լատվիայի աջակցությամբ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու գործընթացին առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է փոխադարձ այցելությունների միջոցով փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը։

Русский