Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը, վիրավnրներ կան․ Shamshyan

Blog Image

 

Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տերյան և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Սուրեն Ա․-ի վարած, Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի և 37-ամյա Կարեն Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, իսկ ավտոմեքենաների անվադողերը եղել են ձմեռային։

Send