Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել.
«Ամանորյա տոներին ընդառաջ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը և խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին:
Ողջունելով զորամասի անձնակազմին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և օրինակելի ծառայության համար և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ»:

Русский