Երկարատև լռությունից, օր ու գիշեր տևած քրտնաջան աշխատանքից և մեր տեխնոլոգիական հսկա թիմի ներդրած անդադար ջանքերից հետո Zeyro-ն հայտարարում է իր մեծ վերադարձի մասին։ Այս մասին հայտնում է Zeyro-ի թիմը:
Zeyro-ն հատուկ ուշադրություն է դարձրել վարորդների համայնքին․ համալրված ու կատարելագործված ալգորիթմների շնորհիվ վարորդներն այլևս չեն բախվի համակարգային խափանումների կամ անհասկանալի խնդիրների։ Ամեն ինչ նախագծված է այնպես, որ աշխատանքը լինի առավելագույնս անխափան, պարզ, շահավետ և հարգալից՝ գնահատելով յուրաքանչյուր վարորդի ժամանակն ու աշխատանքը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Zeyro-ն թարմացրել է հավելվածի դիզայնը՝ ապահովելով ամբողջովին նոր, ավելի հարմարավետ ու ժամանակակից տեսք։ Ներդրվել է նոր քարտեզ, որի շնորհիվ տեղորոշումն ու երթուղիների կառուցումն այսուհետ ավելի ճշգրիտ ու արագ են։ Բարելավվել է պատվերների բաշխման մեխանիզմը, իսկ ուղևորության ընթացքում ավելացվել է դինամիկ փոփոխություններ կատարելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս ավելացնել նոր կանգառներ կամ փոփոխել առկաները։ Առավել պարզ ու անխափան է դարձել վարորդի և պատվիրատուի միջև կապը, իսկ վարորդների համայնքի համար հասանելի է դարձել հատուկ մշակված նոր iOS հավելվածը։ Վերջապես, ընդլայնվել են նաև հաշվետվություններն ու ցուցանիշները․ վարորդի անձնական էջում ավելացել են լրացուցիչ վերլուծական տվյալներ, իսկ ֆրանչայզինգի համար կատարվել են համակարգային կարևոր փոփոխություններ։
Zeyro-ն պարզապես հավելված կամ ծառայություն չէ․ այն լիարժեք հայկական ծրագիր է՝ ստեղծված Հայաստանում՝ մեր տաղանդավոր մասնագետների կողմից և սեփական սերվերային ենթակառուցվածքներով։ Սա նշանակում է հուսալիության և ինքնիշխանության բարձր մակարդակ․ Zeyro-ն կախված չէ արտաքին ալգորիթմներից կամ այլ արտաքին գործոններից։
Առաջիկայում Zeyro-ն բազմաթիվ անակնկալներ է բացահայտելու, որոնց մասին կտեղեկանաք շատ շուտով։ Սակայն, քանի որ ուղևորափոխադրումների պահանջարկը առաջնահերթ է, նախընտրեցինք չսպասել և անհապաղ ազդարարել մեր թարմացված ուղևորափոխադրումների ծառայության մեկնարկի մասին։
Մենք պարզապես թարմացում չենք արել․ վերակառուցել ենք համակարգը հիմքից։ Zeyro-ի մասնագետներն ամիսներ շարունակ աշխատել են օր ու գիշեր, որպեսզի այսօր ունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող, բացառապես տեղական ու հուսալի տեխնոլոգիա։
Zeyro-ի թիմն ասում է՝ խնդիրներն անցյալում են։ Այսօր Zeyro-ն ներկայանում է նոր ոճով, բարձր որակով, հզոր գործառույթներով ու առանց սահմանափակումների՝ ակնկալելով գործընկեր վարորդների և հավատարիմ ուղևորների ակտիվ ներգրավվածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Русский