Թել Ավիվում՝ Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) շտաբի մոտ, ձերբակալվել է ԱՄՆ քաղաքացի զբոսաշրջիկ, ով հայտարարել է ահաբեկչական հարձակում իրականացնելու մտադրության մասին։
Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է իսրայելական i24News հեռուստաալիքի թղթակից Գայ Ազրիելը։
Ըստ լրագրողի՝ ամերիկացի զբոսաշրջիկը ժամանել է նշված վայր, խնդրել թույլտվություն՝ մուտք գործելու Իսրայելի պաշտպանության բանակի շտաբ, և կասկածելի պահվածք դրսևորել։ Նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ, ըստ տեղեկությունների, խոստովանել է հարձակում իրականացնելու մտադրությունը։
Իսրայելի իշխանությունները ներկայումս քննարկում են կասկածյալին արտաքսելու հարցը։

Русский