Մարտի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կապ է հաստատել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքներին ի պատասխան «Ֆրանսիայի եվրոպական համերաշխությունը» հայտնելու համար, գրել է EFE-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրներին։
Մակրոնը «զրուցել է վարչապետ Սանչեսի հետ՝ Իսպանիայի դեմ տնտեսական ճնշման վերաբերյալ վերջերս հնչեցված սպառնալիքներին ի պատասխան Ֆրանսիայի եվրոպական համերաշխությունը հայտնելու համար»։
Ավելի վաղ Թրամփը խոսել էր Իսպանիայի հետ առևտուրը դադարեցնելու հնարավորության մասին Մերձավոր Արևելքում առկա միջազգային հակամարտության վերաբերյալ Իսպանիայի կառավարության դիրքորոշման պատճառով։ Պաշտոնական Մադրիդը մի քանի անգամ արդեն քննադատել է Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումը։

Русский