MediaHub-ը երեկ գրել էր Սևանում տեղի ունեցած դանակահարության մասին՝ նշելով, որ սպանվել է Տավուշի մարզի 20-ամյա բնակիչ Արամ Խաչատրյանը։
Մենք նշել էինք նաև, որ դանակահարությունը տեղի է ունեցել «Գարաժ» կոչվող թաղամասում, եկեղեցու հարևանությամբ. նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել աղջկա պատճառով, և Խաչատրյանին սպանել է աղջկա եղբայրը։
Մեզ ՆԳՆ-ից հայտնել էին, որ դեպքի առնչությամբ կա երկու ձերբակալված։
Նշենք, որ սպանված Արամ Խաչատրյանը պայմանագրային զինծառայող էր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու։

Русский