Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ներկայիս տեսքով Եվրամիությունը կենսունակ չէ և կարող է վերանալ առաջիկա 25 տարվա ընթացքում։
«Նրանք, ովքեր չեն կարողանում հարմարվել, անհետանում են։ Իմ կարծիքով՝ Եվրամիությունն առայժմ չի կարողանում հարմարվել։ Ես չեմ ցանկանում, որ այն անհետանա, ցանկանում եմ, որ կարողանա փոխվել, և որ Հունգարիան այդ գործընթացում իր դերն ունենա ու հաղթող դուրս գա։
Սակայն, եթե անկեղծ լինենք, այսօրվա Եվրամիությունը, թվում է, ի վիճակի չէ ինքն իրեն բարեփոխելու։ Այդ պատճառով էլ ես նրան մեծ ապագա չեմ կանխատեսում», - ասել է Օրբանը։

Русский