Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ինչպես է մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու

Blog Image

Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար։ 

Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության։

Հիշեցնենք, որ մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ լինեն մի շարք ճանապարհահատվածներ։

Մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր է։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Send