Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Գավաթի եզրափակիչը կսպասարկեն արտասահմանցի մրցավարներ. Հայտնի է նաև ՀՊԼ-ի ավարտի օրը

Blog Image

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում հրապարակել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի ավարտի պաշտոնական օրը, ինչպես նաև կարևոր որոշում է կայացրել Հայաստանի Գավաթի եզրափակիչի մրցավարության վերաբերյալ։

Ինչպես հայտնում է ՀՖՖ Մրցումների բաժինը, Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանը կեզրափակվի մայիսի 27-ին։

​Սակայն գլխավոր նորությունը վերաբերում է Հայաստանի Գավաթի 2026 թվականի խաղարկության եզրափակիչին, որտեղ տիտղոսի համար կպայքարեն «Ուրարտուն» և «Նոան»։

ՀՖՖ-ի որոշմամբ՝ այս վճռորոշ հանդիպումը կսպասարկեն արտասահմանցի մրցավարներ։

​Գերատեսչությունը պարզաբանել է որոշման դրդապատճառները՝ նշելով, որ թեև լիովին վստահում է տեղացի մասնագետներին, այնուամենայնիվ նպատակահարմար է գտել կիրառել նմանատիպ կարևորագույն հանդիպումներն արտասահմանյան բրիգադներին վստահելու համաշխարհային փորձը։

​«ՀՖՖ-ն բարձր է գնահատում հայ մրցավարների պրոֆեսիոնալիզմը և լիովին վստահում է նրանց, սակայն, հաշվի առնելով գավաթային եզրափակիչներն արտասահմանցիներին վստահելու միջազգային պրակտիկան, ՀՖՖ-ն որոշել է կիրառել այս մոտեցումը»,- նշված է հայտարարության մեջ:

ե կոնկրետ որ երկիրը կներկայացնեն «Ուրարտու» — «Նոա» եզրափակիչի մրցավարները, և ովքեր կընդգրկվեն մրցավարական անձնակազմում, ՀՖՖ-ն կհրապարակի ավելի ուշ։

Աղբյուրը՝ Armsport.am

Send