Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Սոցիալական ոլորտ

Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. այլ մանրամասներ

Blog Image

2026 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը, հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Սոցիալական փաթեթի շահառուն կարող է իր սոցփաթեթի գումարները (օրինակ, ամսական 6000 դրամը) ցանկության դեպքում ուղղել Առողջության համընդհանուր ապահովագրության համար ապահովագրավճարի մարմանը՝ դիմում գրելով գործատուին։
 
Սոցփաթեթի շահառուն կարող է նաև իր սոցփաթեթի միջոցներից վճարել իրեն փոխկապակցված անձի (հայր, մայր, ամուսին, զավակ, որդեգրող, որդեգրված, խնամակալ կամ խնամարկյալ) ապահովագրավճարը։
 
Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո շահառուն իր սոցփաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա միջոցները կարող է կանխիկացնել՝ նաև հաշվի առնելով նախորդ տարվա համար Ապահովագրության հիմնադրամին փոխանցված ապահովագրավճարների ընդհանուր չափը:
 
Կուտակված միջոցները կանխիկացնելու համար այլևս չի պահանջվում անցնել պարտադիր բժշկական զննությունը:

Send