Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։15-ի սահմններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին, Սարամեջ բնակավայրի խաչմերուկում բախվել են 57-ամյա Հակոբ Բ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի, 39-ամյա Կարեն Հ․-ի վարած «Chevrolet» մակնիշի և 58-ամյա Նիկոլ Զ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Նիկոլ Զ․-ի ուղևոր Երևանի բնակիչ 55-ամյա Նազիկ Ն․-ն օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Русский