Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պակիստանի վարչապետը դատապարտել է Սաուդյան Արաբիայի վրա «Անսար Ալլահ» շարժման հարձակումը

Blog Image

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆըը դատապարտել է Սաուդյան Արաբիայի վրա Եմենի «Անսար Ալլահ» շարժման հարձակումը։

«Ես խստորեն դատապարտում եմ Սաուդյան Արաբիայի Թագավորության քաղաքացիական և էներգետիկ օբյեկտների վրա հուսիթ աշխարհազորայինների կողմից իրականացված վախկոտ հարձակումը, որը հանգեցրել է բազմաթիվ տուժածների։

Պակիստանն իր խորը համերաշխությունն է հայտնում Երկու Սուրբ Մզկիթների Պահապանին՝ Նորին Մեծություն թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդին, Նորին Մեծություն արքայազն Մուհամմեդ բին Սալմանին և Սաուդյան Արաբիայի եղբայրական ժողովրդին։

Նման նողկալի հարձակումները սպառնում են անմեղ մարդկանց կյանքին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը։ Մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունը Թագավորության ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը և Աստծուց խնդրում ենք արագ ապաքինում շնորհել բոլոր տուժածներին», - գրել է Շարիֆը։

 

Send