Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ը, ՌԴ-ն և որոշ եվրոպական երկրներ քննարկում են Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև նոր պայմանագիր

Blog Image

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստան Դաշնությունը և որոշ եվրոպական երկրներ քննարկում են Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև նոր պայմանագիր, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանի տված հարցազրույցում։

«Ես գիտեմ, որ ամերիկացիները և գուցե որոշ եվրոպացիներ քննարկում են Ռուսաստանի հետ նոր փաստաթուղթ՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև», - ասել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ իր համար կարևոր է, որ նման համաձայնագրեր կնքվեն ոչ միայն Ռուսաստանի, այլև Ուկրաինայի հետ, և քննարկվի երկրի հնարավոր տեղը ՆԱՏՕ-ում։ Նա հավելել է, որ Կիեւը, ամեն դեպքում, կարձագանքի ցանկացած անսպասելի զարգացման։

Send