Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Ամստերդամից` Հայաստան․ ՍՄՄՀաբ-ը և Juniper Networks-ը քննարկել են տեխնոլոգիաների և տեղական փորձագիտական ներուժի զարգացման հաջորդ փուլը

Blog Image

Ամստերդամում կայացել է ՍՄՄՀաբ-ի և Juniper Networks-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ընթացիկ և ապագա ծրագրերի իրականացման հնարավորությունները, Juniper Networks-ի տեխնոլոգիական լուծումները, հայաստանյան պատվիրատուների պահանջները, ինչպես նաև Հայաստանում Juniper-ի լուծումների վերաբերյալ տեղական տեխնիկական փորձագիտական ներուժի զարգացման հնարավորությունները։

Սեպտեմբերի 18-ին ՍՄՄՀաբ ՍՊԸ-ի ներկայացուցիչները հանդիպել են Juniper Networks-ի թիմի հետ ընկերության՝ Ամստերդամում գտնվող գրասենյակում։

ՍՄՄՀաբ-ի կողմից հանդիպմանը մասնակցել են Լիդա Նալբանդյանը՝ ՍՄՄՀաբ ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, և Արա Սարգսյանը՝ ՍՄՄՀաբ ՍՊԸ-ի B2B ուղղության տնօրեն։

Juniper Networks-ի կողմից հանդիպմանը մասնակցել են Իվան Իաշագաշվիլին՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների գծով ավագ տնօրեն, Իրինա Վոբլայան՝ տարածքային հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր, և Դմիտրի Զավելսկին՝ տեխնիկական ինժեներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Հայաստանում ընթացիկ նախաձեռնությունները, այնպես էլ ապագայում իրականացվելիք հնարավոր նախագծերը։

Քննարկման ժամանակ ընդգծվել է, որ կազմակերպությունների գործունեությունն ավելի ու ավելի է կախված իրենց թվային ենթակառուցվածքների հուսալիությունից, անվտանգությունից և մասշտաբավորման հնարավորությունից։

Այսօր ցանցն այլևս պարզապես սարքերը միմյանց կապող ենթակառուցվածք չէ։

Այն կապում է աշխատակիցներին, հավելվածները, տվյալների կենտրոնները, ամպային միջավայրերը, անվտանգության համակարգերը, հաճախորդներին և գնալով ավելի հաճախ՝ AI համակարգերն ու նոր թվային ծառայությունները։

Սա նշանակում է, որ այսօր ընդունվող ենթակառուցվածքային որոշումները կարող են տարիներ շարունակ ազդել կազմակերպության տեխնոլոգիական հնարավորությունների վրա։

Հետևաբար, IT ինտեգրատորի համար հարցը չի կարող սահմանափակվել միայն հետևյալով․

Իսկ ի՞նչ սարքավորում է անհրաժեշտ պատվիրատուին, ի՞նչ է ցանկանում կառուցել պատվիրատուն, և ինչպիսի՞ ենթակառուցվածք է անհրաժեշտ, որպեսզի այն հուսալի աշխատի ոչ միայն այսօր, այլև վաղը:

Հենց այս տեսանկյունից հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես առկա հնարավորությունները, այնպես էլ հայաստանյան պատվիրատուների հետ ապագա նախագծերի իրականացման հեռանկարները։

Քննարկվել են նաև Juniper Networks-ի տեխնոլոգիական լուծումները:

Հանդիպման առանձին հատված նվիրված էր Juniper Networks-ի լուծումների պորտֆելին և դրանց տեխնոլոգիական հնարավորություններին։

Քննարկվել են Juniper-ի տեխնոլոգիաների ճարտարապետական առանձնահատկությունները, հնարավորություններն ու տարբերակիչ հատկանիշները, ինչպես նաև դրանց դիրքը մի շուկայում, որտեղ enterprise պատվիրատուներն այսօր կարող են ընտրություն կատարել տարբեր համաշխարհային արտադրողների լուծումների միջև։

Պատվիրատուն պետք է համեմատի, բարդ հարցեր տա, գնահատի ճարտարապետությունը, արտադրողականությունը, մասշտաբայնությունը, անվտանգությունը, կառավարման հնարավորությունները, տեխնիկական աջակցությունը, լուծման ամբողջ կենսափուլը և սեփականության ընդհանուր արժեքը։

Միևնույն ժամանակ, ինտեգրատորի խնդիրը միայն բացատրելը չէ, թե ինչ է առաջարկում տվյալ արտադրողը։

Պետք է հնարավոր լինի պատասխանել նաև ավելի կարևոր հարցերի․

Եվ հարց է ծագում` ինչո՞ւ հենց այս ճարտարապետությունը, որ՞նք են դրա տեխնոլոգիական առանձնահատկությունները, ո՞ր միջավայրերի և խնդիրների համար է այն առավել կիրառելի։

Հաջորդ կարևոր հարցը՝ տեղական փորձագիտական ներուժն է:

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը, սակայն, չի սահմանափակվել միայն տեխնոլոգիական լուծումներով կամ առանձին նախագծերով։

Առանձին անդրադարձ է եղել Հայաստանում Juniper-ի լուծումների վերաբերյալ տեղական տեխնիկական փորձագիտական ներուժի զարգացմանը։

Եվ այստեղ խոսքը միայն տեխնոլոգիան երկիր բերելու մասին չէ։

Կարևոր է նաև, որ երկրում ձևավորվի այդ տեխնոլոգիաները ճիշտ կիրառելու համար անհրաժեշտ գիտելիքն ու կարողությունները։

ՍՄՄՀաբ-ի համար հենց այսպես պետք է զարգանա իրական տեխնոլոգիական գործընկերությունը։

Ոչ միայն՝ վենդոր գործընկեր-պատվիրատու, այլ նաև գլոբալ տեխնոլոգիա- տեղական փորձագիտական ներուժ-պատվիրատուի ավելի ուժեղ հնարավորություններ։

Send