Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Blog Image

Տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին խորհուրդ է տրվում ԱՄՆ աշխատանքային վիզաների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալ բացառապես ԱՄՆ կառավարության պաշտոնական աղբյուրներից՝ խուսափելու սխալ կամ ոչ ստուգված տվյալներից։ Այս մասին հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։

Աշխատանքային վիզաների, այդ թվում՝ H-1BL-1 և O-1 տեսակների վերաբերյալ մանրամասները հասանելի են ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում՝
http://travel.state.gov/…/en/us-visas/employment.html

Հայաստանի քաղաքացիների համար վիզային գործընթացի, հարցազրույցների և ընթացակարգերի մասին տեղեկատվությունը հրապարակվում է ԱՄՆ դեսպանատան պաշտոնական էջում՝
https://am.usembassy.gov/visas/

Պաշտոնական կառույցները հորդորում են բացառել ոչ հավաստի աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը և առաջնորդվել միայն պետական հարթակներով՝ գործընթացային սխալներից խուսափելու համար։

Send