Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Երկու իսրայելական տանկեր կրակ են բացել հարավային Լիբանանում խաղաղապահների վրա

Blog Image

Հունվարի 13-ի գիշերը խաղաղապահները նկատել են, որ երկու իսրայելական «Մերկավա» տանկերն Իսրայելի պաշտպանության ուժերի դիրքերից առաջ են շարժվում Լիբանանի տարածք՝ Սարդա քաղաքի մոտ, հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի առաքելությունը (UNIFIL)։

UNIFIL-ի տվյալներով՝ խաղաղապահները կապ են հաստատել տանկերի հետ՝ նրանց գործողությունները դադարեցնելու համար

Ավելի ուշ, տանկերից մեկն իր հիմնական հրանոթից արձակել է երեք կրակոց, որոնցից երկուսը ընկել են խաղաղապահների դիրքերից մոտ 150 մետր հեռավորության վրա։ Երբ խաղաղապահները նահանջել են անվտանգ գոտի, տանկերը շարունակել են լազերային ուղեկցում իրականացնել։ Տանկերը լքել են տարածքը մոտ կես ժամ անց, զոհեր չեն եղել։

UNIFIL-ը հայտարարել է, որ նախապես տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակին Կապույտ գծի մոտ տարածքում իր պարեկային գործողությունների մասին։ Առաքելությունը միջադեպը որակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի լուրջ խախտում ու նշել, որ նման միջադեպերը դառնում են «տագնապալիորեն հաճախակի»։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, և որ կրակը ուղղված է եղել «Հըզբոլլահ» կազմակերպության՝ Խիյամ քաղաքին մոտ ենթակառուցվածքների վրա։

Send