Մարտի 27-29-ը Երևանում՝ «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում, կկայանա TOON EXPO 2026 միջազգային ցուցահանդեսը՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենախոշոր և մասշտաբային իրադարձություններից մեկը տարածաշրջանում։
Ցուցահանդեսը կգործի երեք օր՝ ժամը 11:00-ից մինչև 21:00, և կմիավորի ոլորտի առաջատար ընկերություններին, ներդրողներին և գնորդներին մեկ հարթակում։
Այս տարի նույնպես, ինչպես անցած տարիների ցուցահանդեսներին էր, «ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը TOON EXPO-ի ընթացքում ներկայացնելու է իր ամենագրավիչ առաջարկները։
Այսպես, էքսպոյի այցելուները հնարավորություն կունենան հարմարավետ պայմաններով բնակարան ձեռք բերել Firdus Prime Residence թաղամասում։ Երևանի կենտրոնում կառուցվող բնակելի այս համալիրը շարունակում է մնալ անշարժ գույքի շուկայի ամենապահանջված նախագծերից մեկը։ Այն համադրում է ժամանակակից ճարտարապետություն, բարձրակարգ շինարարություն և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով խելացի պլանավորմամբ բնակարաններ ու զարգացած ենթակառուցվածքներ։

Միայն TOON EXPO-ի օրերին Firdus Prime Residence համալիրում բնակարան ձեռքբերելիս կգործեն նաև զեղչեր։ 52 ամիս և ավելի կարճ ժամկետով փուլային վճարումների դեպքում կլինի մինչև 3% հավելյալ զեղչ։
«ԱրտՔոմփանի»-ի հաջորդ մեծ նախագիծը, որը ներկայացվելու է էքսպոյում, Նոր Նորքի բարձունքում կառուցվող Gyurjyan Cascade թաղամասն է։ Բնակելի այս համալիրը ձևավորվում է որպես ժամանակակից և ընտանեկան հարմարավետ միջավայր։
TOON EXPO-ի ընթացքում Gyurjyan Cascade բնակելի համալիրում տուն ձեռքբերող քաղաքացիներին սպասում է հատուկ առաջարկ՝ 1-ից 2 մլն դրամի ՆՎԵՐ-ՎԱՈՒՉԵՐ Vega խանութների ցանցում կահույքի և շինանյութի գնման համար։
TOON EXPO-ն եզակի հարթակ է, որտեղ հնարավոր է մեկ վայրում ծանոթանալ շուկայում առկա գրեթե բոլոր բնակարանային առաջարկներին, համեմատել տարբեր նախագծեր և անմիջապես կապ հաստատել կառուցապատողների հետ։ Ցուցահանդեսի կազմակերպիչն է Big Projects ընկերությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

Русский