OpenAI ընկերության արհեստական բանականության (ԱԲ) գործակալները թիրախավորել են ավստրալիական իշխանություններին՝ երկու անգամ ներխուժելով Նոր Հարավային Ուելս նահանգի կառավարության կայք։
Ըստ ABC-ի՝ միջադեպը տեղի է ունեցել դեռևս ամռանը, սակայն ավստրալիական իշխանությունները դրա մասին տեղեկացվել են միայն այս շաբաթ։
ԱԲ գործակալը մուտք է ստացել Ազգային պարկերի և վայրի բնության ծառայությանը պատկանող վեբ-հավելված, որը պարունակում էր պատմական տեղեկություններ և տվյալներ անտառային հրդեհների վերաբերյալ։
Սկսվել է հետաքննություն։
Երկրորդ ներխուժման ժամանակ ԱԲ գործակալը մուտք է գործել նահանգի Հանցավորության վիճակագրության և հետազոտությունների բյուրոյին պատկանող, հանրության համար նախատեսված գործիք։ Նեյրոնային ցանցը հասանելիություն է ստացել թե՛ հանրային, սահմանափակ օգտագործման տվյալներին։

Русский