Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն

Blog Image

Հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը հռչակվեց Մ23 Եվրոպայի չեմպիոն: 

Նա մրցահարթակում ցույց է տվել հիանալի արդյունք՝ արժանանալով երեք մեդալի։

Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացվող Մ23 տարեկանների Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում 86 կգ քաշային կարգում Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում 109 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։

Իսկ հրում վարժությունում գլխավերևում Պողոսյանը պահեց 140 կգ-ը և նվաճեց ոսկե փոքր մեդալը, ինչպես նաև ոսկե մեծ մեդալ երկամարտում` 249 կգ արդյունքով։

Send