- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ Իսրայելը կշարունակի իր գործողությունները Լիբանանում՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի այն կետին, որը պահանջում է իր ուժերի դուրսբերում, հայտնել է Ynet-ը։
Իսրայելը հստակեցրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Լիբանանում իր ներկայիս դիրքերում և կշարունակի գործել «Հեզբոլլահին» հակազդելու համար։
- Միացյալ Նահանգները կվերսկսի պատերազմը Իրանի հետ, եթե կողմերը չկարողանան վերջնական համաձայնության գալ միջուկային ծրագրի վերաբերյալ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «The New York Times»-ին տված հարցազրույցում։
Թրամփը նաև նշել է, որ Իրանի հետ գործող համաձայնագիրը պետք է ապահովի Հորմուզի նեղուցի մշտական և անմաքս բացումն ապագայում։

Русский