Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պայթյուն՝ «Արզնի Գազ» գազալցակայանի դիմաց, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Արծվի արձանի հարևանությամբ գործող «Արզնի Գազ» գազալցակայանի մոտ պայթյուն է տեղի ունեցել «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 1 հոգի, ով ըստ նախնական տեղեկությունների վարորդն է եղել, այրվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Նրան առաջինն օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները նրան մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Դավիթ Դ.-ն է, ով գազալցակայանում լիցքավորելուց հետո դուրս է եկել գազալցակայանից և ավտոմեքենայի մեջ ըստ նախնական տեղեկությունների կրակայրիչ է վառել, ինչն էլ դարձել է պայթյունի պատճառ, քանի որ հնարավոր է լիցքավորման ընթացքում ավտոմեքենայի սրահում գազ կուտակված լինի։

Send