Փռշտոցը պահելը կամ զսպելը կարող է հանգեցնել կոկորդի պատռվածքի և այլ վտանգավոր հետևանքների, զգուշացրել է անեսթեզիոլոգ Դաիդ Կալյեխոն, գրել է ABC-ն։
Մասնագետը բացատրել է, որ փռշտոցը նյարդային համակարգի պաշտպանիչ մեխանիզմ է, որը նախատեսված է մարմնից օտար մասնիկները հեռացնելու համար։ «Երբ դուք փռշտում եք, քթով և կոկորդով արտաշնչում եք ժամում 160 կիլոմետր արագությամբ օդ։ Եթե այն չի կարողանում ելք գտնել, ապա փնտրում է այլ ճանապարհ», - ընդգծել է Կալյեխոն։
Բժիշկը զգուշացրել է, որ կոկորդի պատռվածքից բացի, ճնշված փռշտոցը կարող է առաջացնել դեմքի կամ աչքերի արյան անոթների պատռվածք, նաև ականջի թմբկաթաղանթի վնասվածք և գանգում ներքին արյունահոսություն։ «Փռշտոցը պահելը կարող է մահացու լինել», - ընդգծել է Կալեխոն։

Русский