Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տարածաշրջան Միջազգային

Քառասունյոթ երկրներ կմասնակցեն Թրամփի «Խաղաղության խորհրդի» առաջին գագաթնաժողովին

Blog Image

Քառասունյոթ երկրներ կմասնակցեն Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» առաջին գագաթնաժողովին։

Հանդիպումից առաջ տարածված և «Հաարեց»-ի կողմից ձեռք բերված փաստաթղթի համաձայն՝ Թրամփի վարչակազմը խնդրել է մասնակից երկրների ներկայացուցիչներին իրենց ելույթներում հայտարարել Գազայի վերականգնման և խաղաղության ծրագրին կոնկրետ ֆինանսական կամ գործնական ներդրումների մասին։

CBS-ի տվյալներով՝ մասնակիցների թվում են՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իսրայել, Արգենտինա, Շվեյցարիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Գերմանիա, Հունգարիա, Ավստրիա, Ալբանիա, Բահրեյն, Բուլղարիա, Կամբոջա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Եգիպտոս, Սալվադոր, Ֆինլանդիա, Հունաստան, Ճապոնիա, Հորդանան, Ղազախստան, Կոսովո, Քուվեյթ, Մեքսիկա, Մոնղոլիա, Մարոկկո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Օման, Պակիստան, Պարագվայ, Լեհաստան, Կատար, Հարավային Կորեա, Ռումինիա, Սաուդյան Արաբիա, Սլովակիա, Թաիլանդ, Ուզբեկստան, Վիետնամ։

Send