Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական վրաերթ՝ Երևանում, մաhացածը չինացի է, «Mercedes»-ը հայտնաբերվել է դեպքի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա. Shamshyan

Blog Image

Երեկ՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Մինչ կժամաներ քննչական խումբը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ վրաերթ կատարած ավտոմեքենան դեպքի վայրից, որը ժողովրդին ավելի հայտնի «Տեցի կրուգ»-ն է, ուղղություն է վերցրել դեպի «Սասունցի Դավիթ» կայարանի կողմ։

Պարեկները՝ գնդի հրամանատար Ա. Իսախանյանի, գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզման հատուկ խմբի ավագ տեսուչ Ասատուր Դոլինյանի գլխավորությամբ, մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա հայտնաբերում են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ կայանված վիճակում, իսկ մեքենայից մի քանի մետր այն կողմ հայտնաբերում են 2 քաղաքացիների։ Զրույցի ընթացքում այդ քաղաքացիները պարեկներին հայտնում են, որ մեքենան իրենցն է, բայց իրենք իրենց համար կանգնած են։ Ու այստեղ կարճ ժամանակում պարեկներին հաջողվում է պարզել, որ վրաերթը տեղի է ունեցել նշված մեքենայով, ինչից հետո արդեն նշված վայր է ժամանում քննչական խումբը, որտեղ էլ քննիչի որոշմամբ նշված անձինք ձերբակալվում և տեղափոխվում են ձերբակալվածների պահման վայր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ Շամշյանի տեղեկություններով կասկածյալներին են Երևանի բնակիչներ 27-ամյա Մ. Օսիպովը և 39-ամյա Ա. Գաիջյանը։ Մ. Օսիպովը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, երկուսն էլ ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։ Իսկ մահացածը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի է։

Send