Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա․ «Հրապարակ»

Blog Image

«Հրապարակ» թերթը գրել է․

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում մամուլի նոր խոսնակ կունենա, քանի որ ներկայիս խոսնակ Նազելի Բաղդասարյանը ՔՊ պատգամավորության թեկնածուների կազմում է եւ տեղափոխվում է խորհրդարան՝ պատգամավորի կարգավիճակով։

Բաղդասարյանը Փաշինյանի խոսնակ է նշանակվել 2023 թվականին՝ ազատվելով Շիրակի մարզպետի պաշտոնից, որտեղ նա գործուղվել էր դարձյալ խորհրդարանից։

Նոր խոսնակը, ըստ որոշ լուրերի, «Քաղպայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի քարտուղար, 26-ամյա Մելանյա Հարությունյանն է, որը, ի դեպ, նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում քայլել է Փաշինյանի հետ, իսկ կառավարությունում կայացած վերջին բրիֆինգի ժամանակ կանգնած էր լրագրողների հետեւի շարքում։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Send