Եվրոպական միության ղեկավարությունը հավանաբար կխաբի Երևանին Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Երիտասարդության միջազգային փառատոնում։
«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Եվրոպական միությանը միանալու ձգտումներին, ապա ԵՄ ղեկավարությունը կարող է խաբել նրանց, և, կարծում եմ՝ հավանաբաև կխաբի։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես Հայաստանը կարող է հայտնվել Եվրոպական միությունում, որտեղ Թուրքիայի և Սերբիայի նման երկրներ տասնամյակներ շարունակ հերթի մեջ են սպասում»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Երիտասարդության միջազգային փառատոնը Եկատերինբուրգում անցկացվում է սեպտեմբերի 11-ից 17-ը՝ «Հետևիր երազանքիդ» կարգախոսի ներքո։

Русский